Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրներն այսօր նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: Այս տարվա կարգախոսն է «Ազատենք մեզ ծխախոտի ապրանքատեսակների գովազդից»:
ԱՀԿ-ի կողմից այս օրը նշվում է 1988 թվականից, 2000-ից` նաև Հայաստանում:
Ծխախոտի օգտագործումը մահվան ամենամեծ կանխարգելելի պատճառն է: Ամբողջ աշխարհում տարեկան միլիոնավոր մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններից: Մահերի թիվը գերազանցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից,տուբերկուլիոզից և մալարիայից մահվան բոլոր դեպքերը միասին վերցված:
Ծխողների գերակշիռ մասը ծխախոտի օգտագործումից առաջացած հիվանդությունների հետևանքով մահանում է միջին տարիքում (36-69 տարեկանում), ծխելը սկսելուց 25-30 տարի անց, երբ առավել քան առկա է որևէ լուրջ հիվանդություն զարգանալու հավանականությունը: Ինչպես տեղեկացնում են ԱՆ-ից, նախկինում ողջ աշխարհում ծխախոտի օգտագործումը բնորոշ էր հիմնականում տղամարդկանց, մինչդեռ ներկայումս տարբերությունը քչանում է չափահաս տղամարդկանց և կանանց միջև:
Վերջին տարիներին քիչ չեն այն երկրները, որոնք հասել են լրջագույն հաջողությունների և ունեն ինչպես ծխախոտի օգտագործման տարածվածության, այնպես էլծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդությունների նվազեցում:
Բնորոշելով իրավիճակը Հայաստանում` կարելի է ասել, որ մեզ մոտ ծխախոտի օգտագործման տարածվածության միտումը հարաբերական կայուն, սակայն բարձր է հատկապես տղամարդկանց շրջանում: Վերջին տարիներին «Առողջապահության համակարգի գործունեության գնահատման» (ԱՀԳԳ) 2007, 2009 և 2012 թվականների հետազոտությունների ընթացքում գնահատվել են ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի մի շարքգործոններ, այդ թվում` ծխախոտի օգտագործումը, որը ազդեցություն ունի առողջության վրա:
Միևնույն ժամանակ, հանրապետության քսան և ավելի բարձր տարիքի բնակչության մեծամասնությունը, ընդհանուր առմամբ, իրազեկված է այս ռիսկի գործոնի մասին:Մասնավորապես, բնակչության շրջանում տեղեկացվածությունը ծխախոտի երկրորդային ծխ իբացսական ազդեցության վերաբերյալ 2012 թվականին կազմել է 96%:
Կանանց մոտ ցուցանիշները նախընտրելի են. այստեղ առկա է ծխելու տարածվածության ցուցանիշների զգալի տարբերությունը Երևանի և մարզերում` հատկապես գյուղական համայքներում բնակվող կանանց շրջանում:
Սակայն կանանց շրջանում առկա են ծխախոտի օգտագործման տարածվածությանը նպաստող միտումներ: Նշված միտումները բնորոշ են ոչ միայն Հայաստանի համար:
Ընդունելով, որ գիտական տվյալները միանշանակ հաստատում են, որ ծխախոտի օգտագործումն ու ծխախոտի ծխի ազդեցությունը մահվան, հիվանդության և հաշմանդամության պատճառ են, ծխախոտի օգտագործման տարածվածության և դրա առողջապահական, տնտեսական և այլ հետևանքները կանխելու նպատակով, ԱՀԿ անդամ երկրները մշակեցին «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան», որը հանրային առողջության ոլորտում առաջին գլոբալ համաձայնագիրն էր: Այս պայմանագիրը քաղաքակիրթ աշխարհի յուրովի պատասխանն է ծխախոտի համաճարակին, որը տարեկան վեց միլիոն մարդ է սպանում:Կոնվենցիան արդեն իսկ վավերացվել է ավելի քան 174 պետության կողմից: Պայամանագրով ամրագրված է, որ կողմերը/երկրները ընդունում են, որ գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության լիակատար արգելումը կհանգեցնի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման նվազեցմանը, և իր սահմանադրությանը կամ սահմանադրական սկզբունքներին համապատասխան` կարգելվեն ծխախոտային արտադրատեսակների գովազդը, վաճառքի խթանումը և հովանավորությունը։
ՀՀ առողջապահության նախարարությունը ևս միանում է ԱՀԿ նախաձեռնությանը և իր համերաշխությունն է հայտնում առողջ ուժերին և գիտակից հասարակությանը:
Աղբյուրը` Իրավաբան.net