Գույքի խնամքի և հսկողության իրավունքը

Անչափահասները, ինչպես նաև անաշխատունակ անձինք, որոնք ծնողին կամ կերակրողին արգելանքի վերցնելու, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ գործողությունների հետևանքով մնացել են առանց հսկողության, խնամքի և գոյատևման միջոցների, ունեն խնամքի իրավունք, որը նշված մարմինը պարտավոր է նրանց ապահովել պետական բյուջեի միջոցների հաշվին: Քրեական վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությունները` կազմակերպելու վերոհիշյալ անձանց հսկողությունը, խնամքը և սոցիալական օգնության պետական կազմակերպությունում կամ բժշկական հաստատությունում անաշխատունակ անձանց ժամանակավոր տեղավորումը պարտադիր են խնամակալության և հոգաբարձության մարմնի, ինչպես նաև նշված կազմակերպությունների և հաստատությունների ղեկավարների համար: Քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի նաև անչափահաս և անաշխատունակ անձանց հանձնել նրանց ազգականների խնամակալությանը` վերջիններիս համաձայնությամբ:

Անձը, որի գույքն իրեն արգելանքի վերցնելու, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ գործողությունների հետևանքով մնացել է առանց հսկողության, իր գույքի հսկողության, այդ թվում` տնային կենդանիների կերակրման իրավունք ունի, որը նշված մարմինը պարտավոր է ապահովել նրա խնդրանքով և նրա հաշվին: Անձը, որի գույքն իրեն արգելանքի վերցնելու, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ գործողությունների հետևանքով մնացել է առանց հսկողության, իր գույքի հսկողության, այդ թվում` տնային կենդանիների կերակրման իրավունք ունի, որը նշված մարմինը պարտավոր է ապահովել նրա խնդրանքով և նրա հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել