Ազատազրկման ընդհանուր ժամկետներից զատ օրենսդիրը հատուկ կանոններ է սահմանել անչափահասների համար:
Մասնավորապես՝ ազատազրկումն անչափահասների նկատմամբ նշանակվում է՝
1) ոչ մեծ ծանրության հանցագործության համար` առավելագույնը մեկ տարի ժամկետով, իսկ միջին ծանրության հանցագործության համար՝ առավելագույնը երեք տարի ժամկետով.
2) մինչև տասնվեց տարին լրանալը կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի համար՝ առավելագույնը յոթ տարի ժամկետով.
3) տասնվեցից մինչև տասնութ տարին լրանալը կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի համար՝ առավելագույնը տասը տարի ժամկետով:
Իրավաբան.net