Ներկայացրել եմ մասնագիտական անվճար աջակցության ծրագրի իրականացման գաղափարը․ Սիմոն Բաբայան

Փաստաբանական դպրոցի ղեկավար Սիմոն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արարատի և Սյունիքի մարզերի գործընկերների հետ խոսել ենք Փաստաբանների պալատի մարզային քաղաքականության իրականացման արդյունավետության բարձրացման հարցերի շուրջ։

Ներկայացրել եմ մասնագիտական անվճար աջակցության ծրագրի (LOW BONO) իրականացման գաղափարը: Իրավունքի զարգացման արդի միտումները վկայում են, որ մասնագիտական աջակցության կարիք են ունենում նաև փաստաբանները, առավել հաճախ նման կարիք առաջանում է երիտասարդ փաստաբանների մոտ:

LOW BONO ծրագիրը հնարավորություն է ընձեռում ներգրավվել աջակցության կարիք և նման աջակցություն տրամադրելու պատրաստակամություն ունեցող գործընկերներին:

Հանդիպման մասնակիցների ուշադրությունն եմ հրավիրել նաև նախընտրական ծրագրում ներառված՝ Փաստաբանների պալատի ինստիտուցիոնալ միասնականության պահպանման անհրաժեշտության խնդրին»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել