Այնքան ծանր վիճակում ենք, որ արդեն ուրախանում ենք, երբ մեր իսկ պետության տարածքում թշնամու կողմից փակած ճանապարհը բացվում է․ էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է․

«Այնքան ծանր վիճակում ենք, որ արդեն ուրախանում ենք, երբ մեր իսկ պետության տարածքում թշնամու կողմից փակած ճանապարհը բացվում է:

Շնորհակալ եմ մեր պետական բոլոր մարմիններին՝ ներդրված ջանքերի և խնդիրը խաղաղ հանգուցալուծելու համար»:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քիչ առաջ հայտնեց․

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։

Հայտնում ենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար»։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Ըստ ԱԱԾ հաղորդագրության` նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են և աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:

Ավելի ուշ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը:

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Արմեն Մկրտչյանը Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հավաստիացրել է, որ քաղաքացիների հետ կապված որևէ խնդիր չկա: Նրա խոսքով՝ տարհանվել են Կապան-Գորիս ճանապարհի հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ բեռնատար, մարդատար, ինչպես ՀՀ, այնպես էլ արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել