Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ապրելու երկիր կուսակցության անդամները այցելեցին Սյունիքի մարզի մի շարք համայնքներ։
Մարզի հիմնական խնդիրը շարունակում է մնալ անվտանգությունը, որն իր հերթին գրեթե բոլոր ոլորտներում բերում է կարճաժամկետ և երկարաժամկետ անորոշության։
Սոցիալ-տնտեսական խնդիրների և ենթակառուցվածքների արագ և արդյունավետ լուծումը պետք է դառնա բոլորիս առաջնահերթությունը։
Առանձին համայքներում դեռևս առկա են տարիներով կուտակված կենսական անհրաժեշտության խնդիրներ, որոնց լուծումն ունի օրհասական կարևորություն։
Խնդիրների և մտահոգությունների առկայությունը չի կոտրում սյունեցիների կամքն ու ոգին, ովքեր շարունակում են իրենց նվիրումով ապրեցնել մեր հայրենիքի կարևորագույն հատվածներից մեկը։
Հ.Գ. Տաթև-Կապան ճանապարհը, էական դժվարություններով, տեղ-տեղ կուտակումներով, երթևեկելի է»։