Որդեգրման համար հաշվառվել է 126 երեխա

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի 7 մանկատներում 2012 թվականին իրականցվել է 750 երեխաների խնամք: Նշենք, որ 520-ը եղել են մասնագիտացված մանկատներում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայք էջը:

Իրականացվել է նաև սոցիալապես անապահով ընտանիքների 735 երեխաների խնամք` երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ 8 հաստատություններում: Ինչպես նաև

նախարարության և «Առավոտ» հասարակական կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն 2012թ. հաստատություններից 30 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք, 20 երեխայի մուտք հաստատություն կանխարգելվել է:

Տեղեկացնենք նաև, որ կենտրոնացված հաշվառման են վերցվել որդեգրման ենթակա 126 երեխա, որդեգրողի 346 թեկնածու, որդեգրվել է 68 երեխա, ինչպես նաև կենտրոնացված հաշվառման է վերցվել առանց ծնողական խնամքի մնացած 201 երեխա:

Աղբյուրը` Իրավաբան․net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել