Նվիրված գույքի թերությունների հետևանքով նվիրառուի կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասը հատուցում է նվիրատուն` վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունը կարգավորող կանոններին համապատասխան, եթե ապացուցվում է, որ այդ թերություններն առաջացել են մինչև գույքը նվիրառուին հանձնելը, չեն դասվում բացահայտների թվին, և նվիրատուն, դրանց մասին իմանալով, չի նախազգուշացրել նվիրառուին:
Քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: