ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավագ Ավանեսյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ»։
Հիշեցնենք, որ վարչապետի օգոստոսի 18-ի որոշմամբ Ավանեսյանն ազատվել էր Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։