Ստուգման արդյունքներով հայտնաբերվել է մոտ 144 մլն 412 հազար դրամ չվճարված, բայց վճարման ենթակա աշխատավարձ

2012թ. ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվել է 395 ստուգում, որի արդյունքում նշանակվել է 58 մլն. 311 հազար 336 դրամ վարչական տուգանք: Նշենք, որ փաստացի գանձվել է 38 մլն դրամ: Ընդ որում, հայտնաբերվել մոտ 144 մլն 412 հազար դրամ չվճարված, բայց վճարման ենթակա աշխատավարձ:

ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից դատարան ներկայացված հայցադիմումների հիման վրաընդունված դատական ակտերով բավարարվել են ՀՀ աշխատանքի պետական տեսչության հայցերը` 68 մլն. 976 հազար 339 դրամի չափով վարչական տուգանք բռնագանձելու վերաբերյալ: Հավելենք, որդատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով հօգուտ պետական բյուջեի փաստացիգանձվել է 47 մլն 76 հազար 339 դրամ վարչական տուգանք:

Հավելենք նաև, որ ՀՀ աշխատանքի պետական տեսչություն ստացված դիմում-բողոքների թիվը կազմել է 543, որից բավարարվել է 460-ը: Այսինքն` ընդհանուր դիմումների 84.7%-ը: Աճել է նաև կազմակերպված սեմինարների և դրանց մասնակիցների թիվը: Եթե 2011թ.-ին կազմակերվել է ընդամենը 303 սեմինար, ապա 2012թ.-ին այդ թիվը հասել է 409-ի: Իսկ սեմինարների մասնակիցների թիվը 6891-ից` 8455:

Աղբյուրը` Իրավաբան․net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել