Վարչապետի որոշումներով փոխնախարարներ են նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 18-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն երկու փոխնախարար է նշանակվել։

Որոշումներում ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Ռաֆայել Գևորգյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Վահե Հովհաննիսյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել