Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Դատական դեպարտամենտի միջոցներով՝ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական և ՀՀ Վերաքննիչ քրեական դատարաններում, դատավորների հաստիքների ավելացմամբ պայմանավորված, կառուցվում են նոր աշխատասենյակներ:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանում աշխատանքներն ավարտին են մոտենում, նախատեսվում է սեղմ ժամկետում ավարտին հասցնել նաև Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող վերանորոգման աշխատանքները: