Նախագահը նշանակել է ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի և ինժեներական զորքերի պետերին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 17-ին հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն պաշտոնի նշանակումներ են կատարվել ՀՀ զինված ուժերում։ Մասնավորապես․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Գարիկ ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ»։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արմեն ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել