Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 17-ին, արտահերթ նիստ է գումարել։ Քննարկվում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը։
Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը պատասխանեց պատգամավորների հարցերին: Ընդդիմության ներկայացուցիչների որոշ հարցերից հետո նա հուզական ելույթ ունեցավ:
«Պարոն Մինասյան մանիպուլացիաներից եք խոսում, բայց իսկական մանիպուլանտը դուք եք, որովհետև ներկայացնում եք այնպիսի թվեր, որնք իրականության հետ ընդհանրապես կապ չունեն»,-դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, ասաց նա:
Նրա ելույթի ժամանակ մի քանի պատգամավորներ սկսեցին տեղից արձագանքել, ինչը իրավիճակը լարեց:
Մանրամասները՝ տեսանյութում