Բնությանը պատճառվել է 1.029.831 դրամի վնաս. ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է տեղեկատվություն 2021 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների և դիտարկումների վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է.

«17 ստուգում, որից՝

10-ը՝ շինարարություն

2-ը՝ ընդերքօգտագործում

2-ը՝ արտադրություն

2-ը՝ հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ

1-ը՝ ձկնաբուծարան

Նախկինում իրականացված 8 ստուգման արդյունքում կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 1.900.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 1.029.831 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 7 հանձնարարական:

Ավարտվել է նախկինում իրականացված 2 դիտարկում, տրվել է խախտումները վերացնելու 1 նախազգուշացում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել