«․․․է՛յ», «Լեզուդ մի երկարացրու», «Լսեցի՞ք՝ ինչ ասաց»․ Սերգեյ Բագրատյանին նախազգուշացում հայտարարվեց

Ընդդիմությունը 8-րդ գումարման Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել «Պատիվ ունեմ» խմբակցության Թագուհի Թովմասյանին:

Նրան ուղղված հարց ու պատասխանի ժամանակ Ազգային ժողովում մթնոլորտը կրկին թեժացավ:

Մասնավորապես «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցից հետո, երբ ասաց «դուխով գլխարկ» բառակապակցությունը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը միջամտեց՝ ասելով, որ հարցերն այնպես ձևակերպեն, որ մթնոլորտը չլարվի:

Ռուբինյանի միջամտությունից հետո սկսվեց գոռգոռոցներ տարբեր կողմերից, և Սերգեյ Բագրատյանին նախազգուշացում հայտարարվեց:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել