Հաճախ է պատահում, որ անտառներում զբոսնելիս կամ հանգիստը կազմակերպելիս մարդիկ հեռանալուց հետո այնտեղ են թողնում իրենց հետ բերած իրերի կամ կերակուրների մնացորդներն ու թափոնները:
Տեղեկացնենք, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքն անտառները կենցաղային մնացուկներով և թափոններով աղտոտելու համար տուգանք է նախատեսել:
Քաղաքացիների նկատմամբ այդ տուգանքը կազմում է սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` 50.000 դրամ, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով` 100.000 դրամ: