Հանդիպել են ՀՀ-ի և ԱՀ-ի Ազգային ժողովների նախագահները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:

«ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց այդ պաշտոնում առաջին պաշտոնական հանդիպումը պարոն Թովմասյանի հետ անցկացնելու փաստը:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ հայկական զույգ պետությունների միջեւ միասնականությունը հիմնարար արժեք է, որի պահպանումը պետք է մշտապես տեղ գտնի պետական եւ հանրային ռազմավարական ծրագրերում:
Արթուր Թովմասյանն ի պատասխան շնորհավորեց Ալեն Սիմոնյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահը նշանակալի համարեց խորհրդարանական դիվանագիտության դերը Արցախի միջազգային ճանաչման գործընթացում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել