ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 9-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով նրան 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»:
Լուսանկարում ձախից աջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյան, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Արայիկ Հարությունյան