Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու՝ ընդդիմության առաջարկը Ազգային ժողովը չընդունեց: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով այս թեմային լրագրողների հետ ճեպազրույցում այսօր՝ օգոստոսի 9-ին, ասաց, որ իշխող իշխանությունն Արցախի վերաբերյալ հարցերում ձեռնպահ է:
«Ինչպես քվեարկել էին՝ ձեռնպահ, հենց դա էլ արտահայտնում է իրենց մոտեցումը, կեցվածքն Արցախի վերաբերյալ հարցերով»,-նշեց նա:
Պատգամավորն անդրադարձավ խմբակցության կալանավորված պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի հարցին՝ նշելով, որ իրենք դիմում են ներկայացնելու Սահմանադրական դատարան:
«Եթե ոչ այսօր, ապա վաղը այդ հարցով Սահմանադրական դատարան դիմում է ներկայացվելու: Դիմումն արդեն պատրաստ է՝ պատգամավորական անձեռնմխելիության վերաբերյալ»,- ասաց Վարդևանյանը: