Ինչո՞ւ պետք է գործատուն ժամանակին վճարի արձակուրդայինը

Ի գիտություն աշխատողների` գործատուի կողմից արձակուրդայինը 3-օրյա ժամկետում չվճարվելու դեպքում աշխատողը կարող է չներկայանալ աշխատանքի` մինչև վճարումը կատարվելը:

Օրենքի համաձայն` ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օր առաջ: Եթե աշխատողի համար հաշվարկված աշխատավարձը սահմանված ժամկետում չի վճարվում աշխատողից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում  է այնքան օրով, որքան օրով երկարաձգվել է աշխատավարձի վճարումը, և երկարաձգված ժամանակի համար վճարումը կատարվում է այնպես, ինչպես ամենամյա արձակուրդի համար:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել