Չեմ պատասխանի, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն է․ նորանշանակ նախարարը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարությանը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Վահագն Խաչատրյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանեց հարցին, թե քննադատություններ կան, որ վերջինս տնտեսագետ է, բայց բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ ինչ կապ ունի, որ նշանակվել է ԲՏԱ նախարար։

«Երկու ձևով են կառավարությունը կազմում՝ քաղաքական դեմքեր և զուտ մասնագիտական հատկանիշներից ելնելով։ Այս առումով չեմ կարծում, որ իմ նշանակումը շատ խիստ քաղաքական սկզբունքներից տարանջատվում է։ Իմ անձնական մոտեցումն է, որ նախարարը պետք է լինի լավ կառավարիչ»,- նշեց նա։

Հարցին, թե ինչ կպատասխանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որը ՀԱԿ-ից իշխանություն գնացած գործիչների մասին խոսելիս ասել էր, որ դա առնետավազք է, Խաչատրյանն արձագանքեց․

«Չեմ պատասխանի, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել