Ցանկացած պատգամավոր, որը դեմ կքվեարկի Արցախի հարցերով մշտական հանձնոժողովի ստեղծմանը, չի կարևորում Արցախի խնդիրների մշտական, հետևողական լուծումը․ Հայկ Մամիջանյան

««Պատիվ ունեմ» խմբակցությունը առաջարկել է որոշման նախագիծ, որին միացել են մեր գործընկերները «Հայաստան» խմբակցությունից։ Առաջարկում ենք ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։ ՀՀ-ից Արցախին տրվող աջակցություն՝ թե՛ ֆինանասական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական, հումանիտար, սոցիալական և այլ բնույթի։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթաց, Արցախի հետ ռազմական, քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական, տնեսական կապեր, տարածաշրջանային անվտանգություն, Արցախի ԱԺ-ի հետ համագործակցություն, միջպորհրդարանական կապեր, խորհրդարանական բարեկամական խմբեր և այդ այլ ոլորտները կարգավորող օրենքները համակարգելու և աշխատանքի կազմակերպման համար»,- ասյ մասին այսօր՝ օգոստոսի ւ-ին, Ազգային ժողովի նիստում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Խոսելով հանձնաժողովի ստեղծման հիմնավորումից՝ պիտի փատեմ, որ 2020 թվականին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կրեցին ծանր մարդկային, բարոյական և նյութական վնասներ, որոնց հետևանքով երկու հայկական պետությունները հայտնվել են խորը ճգնաժամում, որի հաղթահարումն ունի բացառիկ կենսական նշանակություն։ Անհրաժեշտ է պատշաճ միջազգային գնահատական տրվի ադրբեջանա-թուրքկան ագրեսիային, քանի որ միակ միջազգային կազմակերպությունը, որն առ այսօր արձանագրել է այդ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները, տվել է լիարժեք գնահատական, հանդիսանում է Եվրոպական խորհրդարանը։

Անհրաժեշտ է նաև կարգավորել Մինսկի խմբի շրջանակներում մինչ 2020 թվականի պատերազմը մշակված ձևաչափի կարգավորման սկզբունքների ու տարրերի շրջանակ վերադարձումը, Արցախում ռուս խաղաղապահների համար ԵԱՀԿ նորկայացուցչական կարգավիճակի ապահովումը մինչև միջազգային շրջանակներում հակամարտության լիարժեք կարգավորումը՝ Արցախում նրանց շարունակական ներկայությունն ապահովելու համար»,- ասաց նա։

Հանձնաժողովի տիրույթում է գտնվելու նաև ՀՀ-ի և Ադրբեջան միջև և Արցախի ու Ադրբեջանի միջև սահմանազատումների իրականացման միջազգային նորմերի և պրակտիկայի կիրառման ուսումնասիրությունը:

«Կա հնարավորություն, որ քաղաքական մեծամասնությունը ցույց տա, որ ինքը պատրաստ է կառուցողական աշխատանքի՝ հանուն Արցախի։

Ցանկացած պատգամավոր, որը դեմ կքվեարկի Արցախի հարցերով մշտական հանձնոժողովի ստեղծմանը, չի կարևորում Արցախի խնդիրների մշտական, հետևողական լուծումը»,- նշեց Մամաջանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել