Ինչո՞ւ է 4 անգամ ապօրինի մուտք է գործել անասնագոմ

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդահնուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Արմեն Բ.-ի:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում Արա Շ.-ի ֆերմայում գտնվող Արսեն Ն.-ի խոզաբուծարանում որպես բանվոր, 2013թ. մարտի սկզբին` չպարզված օրը, միասնական հանցավոր դիտավորությամբ 4 անգամ ապօրինի մուտք է գործել Արսեն Ն.-ի պատկանող անասնագոմի պահեստային շինություն, որտեղից գողացել է զգալի չափի`45.750 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով գույք:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել