Վարչական դատարանը գործը ի՞նչ կարգով է քննվում, եթե այն վերադարձվել է նոր քննության

Վերադաս դատարանի կողմից ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության վերադարձնելու մասին դատական ակտ կայացնելու դեպքում ստորադաս դատարանը հարուցում է գործի նոր քննության վարույթ գործը ստանալուց ոչ ուշ, քան 3 օր հետո, որի մասին կայացնում է միջանկյալ դատական ակտ։

Միջանկյալ դատական ակտը եռօրյա ժամկետում սահմանված կարգով ուղարկվում է դատավարության մասնակիցներին:

Ստորադաս դատարանում առաջին անգամ գործն ըստ էության քննած դատավորը չի կարող մասնակցել տվյալ գործի նոր քննությանը:

Գործի նոր քննությունը վարչական կամ վերաքննիչ դատարանում իրականացվում է համապատասխանաբար վարչական դատարանի կամ վերաքննության կարգով գործերի քննության համար օրենքով սահմանված կանոններով։

Փաստաբան Արփինե Եղիկյանը տեղեկացնում է, որ. «Գործի նոր քննության ժամանակ չեն կարող փոխվել հայցի հիմքը, առարկան կամ հայցային պահանջների չափը, չի կարող ներկայացվել հակընդդեմ հայց, ինչպես նաև չի կարող իրականացվել հայցից հրաժարում: Ստորադաս դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է վերադաս դատարանի որոշման հիման վրա` վերադաս դատարանի սահմանած ծավալով»:

2. Գործի նոր քննության ժամանակ կողմերը չեն կարող ներկայացնել նոր ապացույցներ, բացառությամբ հետևյալ դեպքի. գործի նոր քննության ժամանակ դատարանը կարող է մատնանշել ապացուցման ենթակա նոր փաստ և պահանջել ներկայացնելու դրա հետ կապված նոր ապացույցներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել