Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ օգոստոսի 3-ին, նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Սուրեն Ղամբարյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։
Ղամբարյանը այս պաշտոնին նշանակվել էր 2020-ի սեպտեմբերի 20-ին։
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1987 թ., 16 ապրիլի, ք. Երևան
Կրթություն
2004-2008 թթ.- Հայաստանի պետական ագրարային համալսարան, տնտեսագիտություն
2009-2011 թթ.- ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, ֆինանսներ
2013-2015 թթ.- Երևանի պետական համալսարան, տնտեսագիտություն
Աշխատանքային գործունեություն
2009-2011թթ.- ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի Հ/Տ , հարկային տեսուչ
2011-2013 թթ.-ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի Հ/Տ , հարկային տեսուչ (ավագ)
2013-2018 թթ.- ՀՀ ԿԱ ՊԵԿ ԽՀՎ Հ/Տ, բաժնի պետի տեղակալ
2018-2019 թթ.- Պետական վերահսկողական ծառայություն, տնտեսական ոլորտի վերահսկող. վարչության պետ
2019 թ.- Սոցիալական ապահովության ծառայության պետ
2019 թ. սեպտեմբերի 20-ից նշանակվել է վարչապետի օգնական
Այլ տվյալներ
Ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, գիտական հոդվածների հեղինակ է: Զինապարտ է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: