Վկաների հարցաքննության կարգը

Յուրաքանչյուր վկա հարցաքննվում է առանձին: Վկաները, որոնց ցուցմունքները հակասում են միմյանց, կարող են առերես հարցաքննվել:Վկան դատարանին ցուցմունքներ է տալիս բանավոր:Վկան դատարանի առաջարկությամբ կարող է իր ցուցմունքները շարադրել գրավոր. Վկայի հաղորդած տեղեկություններն ապացույց չեն, եթե նա չի կարող հստակ նշել իր իրազեկության աղբյուրը:

Վկան պարտավոր է ճիշտ ցուցմունքներ տալ, պատասխանել դատավորի, կողմերի և դատավարության մյուս մասնակիցների հարցերին:Դատարանը նախազգուշացնում է վկային` ակնհայտ կեղծ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության մասին: Դատարանը վկայից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը:Բացառիկ դեպքերում որպես վկա կարող է կանչվել տասնվեց տարեկան չդարձած անձը, որը չի նախազգուշացվում ակնհայտ կեղծ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել