Վարչական մարմինը վարչական ակտը ընդունելուց պարտավոր է քաղաքացուն իրազեկել այդ մասին, թ՞ե ոչ

Գրավոր վարչական ակտը ընդունումից հետո՝ եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին։ Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև` օրենքով սահմանված այլ եղանակներով: Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով։Վարչական մարմինը գրավոր վարչական ակտը հասցեատիրոջը հանձնելիս պարտավոր է դրա հետ միասին հանձնել նաեւ այդ ակտի բաղկացուցիչ մաս համարվող փաստաթղթերը։

Ինչպես նաև վարչական ակտը կարող է հրապարակվել նաեւ վարչական մարմնի նախաձեռնությամբ, եթե ակտի հրապարակումը վարչական մարմինը համարում է առավել նպատակահարմար` պետության եւ հանրության շահերի, ինչպես նաեւ անձանց իրավունքների արդյունավետ պահպանման անհրաժեշտությունից ելնելով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել