Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Արտակ Մ.-ի:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով 2013թ. փետրվարի 24-ին` ժամը 22.00-ից մինչև 23.00-ն ընկած ժամանակահատվածում, բացել է Հակոբի Մ.-ին պատկանող Նորքի 1 զանգ. Լվովյան 15 շենքի 21 բնակարանի փականով չփակված մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել ներս և գղտնի հափշտակել վերջինիս պատկանող 2 բաճկոնները, որոնցից մեկի գրպանում եղել է զգալի չափի ` 70.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, որով Հակոբին պատճառվել է ընդհանուր` 100.000 դրամի գույքային վնաս:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: