Ֆիզիկական անձանց և օտարերկրյա անձանց կողմից «ներմուծում` ազատ շրջանառության համար», «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար», «ժամանակավոր ներմուծում» և «վերաներմուծում» ռեժիմներով հայտարարագրված ակնհայտ առևտրային քանակության ապրանքները բաց թողնելու համար մաքսային մարմինները նրանցից պահանջում են`
ա) օտարերկրյա անձանց համար` ներկայացնել Հայաստանի Հանրապետության անձի հետ կնքված մատակարարման պայմանագիրը, իսկ հայտարարագրումն իրականացնում է մատակարարման պայմանագրի կողմ հանդիսացող Հայաստանի Հանրապետության անձը, կամ`
բ) օրենքով սահմանված կարգով գրանցվել որպես Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ:
Վերը նշված պահանջները չկատարելու դեպքում մաքսային մարմիններն արգելում են ապրանքների ներմուծումը:
Ակնհայտ առևտրային քանակության ապրանքների բնաիրային չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: