Ազգային ժողովը հուլիսի 30-ին արտահերթ նիստ կանցկացնի:
«Հիմք ընդունելով 2021 թվականի հուլիսի 30-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2021 թվականի հուլիսի 30-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու եւ նստաշրջանի օրակարգում ընդգրկված օրենքի նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ եւ 8-րդ մասերով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
Համաձայնություն տալ 2021 թվականի հուլիսի 30-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն»,- ասվում է հայտարարությունում:
Նշենք, որ արտահերթ նիստի օրակարգում տրանսպորտային օրենքի նախագծի փոփոխության շրջանակում կա նաև «Պետական սահմանի մասին» օրենքի վերաբերյալ փոփոխությունների նախագիծ, ինչպես նաև քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունների աղմկահարույց նախագիծը:
Քննարկվելու են նաև տրանսպորտին և կրթությանը վերաբերող օրենքների նախագծեր։