Կառավարությունը Sinopharm և Pfizer պատվաստանյութեր կգնի․ 3 մլրդ 459 մլն դրամ տրամադրվեց

Կառավարության հուլիսի 29-ի որոշմամբ 3 մլրդ 459 մլն դրամ տրամադրեց չինական Sinopharm և գերմանական Pfizer պատվաստանյութեր գնելու համար:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանում Covid-19-ի դեմ արդեն 163 հազար պատվաստում է իրականացվել։

Ձեռք կբերվի 500 հազար դեղաչափ պատվաստանյութ, 250 հազար անձի համար` 2 դեղաչափով:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան Ավանեսյանն անդրադարձավ նաև պատվաստումների գործընթացի ակտիվությանը:

«Պատվաստումների նկատմամբ ակտիվությունն անընդհատ աճում է: Եվ մենք 163 հազար պատվաստում ենք իրականացրել»,-ասաց Ավանեսյանը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ Կառավարության որոշման արդյունքում ձեռք բերվող պատվաստանյութերի արագ մատակարարումը կխթանի պատվաստման գործընթացին: «Սա կարևորագույն երաշխիք է աշնանը՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին, ունենալ ավելի շատ պատվաստված անձինք»,- ասաց Ավանեսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել