Մոսկվայի հարավում կեսգիշերին մոտ անհայտ անձը դանակով հարձակվել է լրագրող Սերգեյ Ասլանյանի վրա: Լրագրողը դանակի 20 հարված է ստացել և ուղեղի ցնցում: Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը` վկայակոչելով մայրաքաղաքի իրավապահ մարմիններին, տուժածը հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ըստ ոստիկանների` անհայտ անձը զանգահարել է Ասլանյանին և խնդրել նրան դուրս գալ բակ` զրուցելու, սակայն բակում նա ոչ ոքի չի տեսել: Իսկ վերադառնալիս` տան մուտքի մոտ, անհայտ անձը նրան հասցրել է դանակի հարվածներ:
Ոստիկանությունը առգրավվել է շքամուտքի տեսագրությունը, որով հույս ունի գտնել այն մարդուն, ով հարձակվել է լրագրողի վրա: Հարձակման պատճառները ճշտվում են: Քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը:
Հիշեցնենք, որ Սերգեյ Ասլանյանը «Маяк» և «Эхо Москвы» ռադիոկայանների հաղորդավար է: Ավելի վաղ աշխատել է նաև հեռուստատեսությունում:
Ինչպես հայտնում է Life News-ը վարկած կա, որ հարձակումը տեղի է ունեցել հաղորդավարի կողմից «Маяк» ռադիոկայանի ուղիղ եթերում մայիսի 14-ին մարգարե Մուհամեդի մասին արված հայտարարությունները, որը շատ ունկնդիրներ վիրավորական են համարել:
Ներկա պահին Ասլանյանի հիվանդասենյակը հսկում են ոստիկանները: