Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ամուսնական տարիքի արական և իգական սեռի անձինք իրավունք ունեն իրենց սեռաբջիջները և սաղմը վերարտադրողական նպատակով հանձնել համապատասխան առողջապահական հաստատություններ:
Պետությունը երաշխավորում է քաղաքացիների տրամադրած սեռաբջիջների և սաղմի պահպանությունը նրանց կյանքը վտանգող իրավիճակներում կամ սերնդարարման ունակությունը կորցնելու ռիսկի (առողջությանը վտանգ ներկայացնող մասնագիտական գործունեություն, զինվորական պարտականությունների կատարում, ինչպես նաև այլ բժշկասոցիալական ցուցումներ) դեպքում։
Քաղաքացիների տրամադրած սեռաբջիջների և սաղմի պահպանման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: