Արյունատվությունից հետո կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով դոնորին տրամադրվում է սնունդ:
Իսկ ի՞նչ սնունդ է անհրաժեշտ տրամադրել դոնորին:
Կառավարության 28 մարտի 2013 թվականի թիվ 294-Ն որոշմամբ սահմանվել է, որ արյունատվությունից հետո դոնորի կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով բժշկական կազմակերպության կողմից նրան արյունատվությունից 20 րոպե հետո տրամադրվում է սնունդ` 1600-1750 կկալ արժեքայնությամբ: