Երկրաշարժ՝ Թբիլիսիի մերձակայքում

3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 25-ին, Վրաստանի հարավ-արևելքում՝ Թբիլիսիից 54 կիլոմետր հեռավորության վրա։

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը:

Նշվում է, որ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 13: 02-ին Կվեմո Քարթլի շրջանում, մարզկենտրոն Ծալկա քաղաքից 13 կիլոմետր հարավ-արևմուտք, Սալամալեյկի գյուղի մոտակայքում:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Վիրավորների կամ տուժածների մասին դեռ չի հաղորդվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել