Կոռնիձորում մանկական խաղահրապարակ կկառուցվի։
Այս մասին հայտնում է Տեղի համայնքապետարանը։
«Սահմանամերձ Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում մանկական խաղահրապարակ կկառուցվի։
Նախակրթարանի կից տարածքում երեխաների խաղավայր կառուցելու համար Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել 3 մլն դրամ հատկացրել։
Տեղի համայնքապետարանի կողմից տարածքն ամբողջովին կմաքրվի, կբարեկարգվի, իսկ անհրաժեշտ գույքը ձեռք կբերվի տրամադրված գումարով։
Տեղի համայնքապետարանի աշխատակազմը շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետարանին՝ հրաշալի նախաձեռնության և երեխաներին գեղեցիկ մանկություն պարգևելու համար»։