Ռուս խաղաղապահները առաջին անգամ օգություն են տրամադրել ԼՂ-ում հաշմանդամություն ունեցող անձանց․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը Ստեփանակերտում առաջին անգամ մասնակցել է նպատակային մարդասիրական ակցիայի՝ անհրաժեշտ իրերն ու սնունդը հաշմանդամություն ունեցող անձանց փոխանցելու համար:

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը

«Առաջին այցի ընթացքում ռուս խաղաղապահները շուրջ 400 կգ սննդի փաթեթներ են նվիրել խուլերի միությանը:

«Այսօր խաղաղապահները եկան մեր խուլերի միություն: Շատ շնորհակալ եմ ուշադրության, օգնության և մեզ այս պատերազմից պաշտպանելու համար: Ես իսկապես ուզում եմ, որ դուք ավելի հաճախ գաք մեզ մոտ, շփվեք և ծանոթանաք խուլերի խնդիրներին և տարբեր հարցերի: Շատ շնորհակալ եմ։», – ասել է Լեռնային Ղարաբաղի խուլերի միության նախագահ Բելլա Գրիգորյանը»,- ասված է հայտարարության մեջ:

Նշված է նաև, որ մինչև հուլիսի վերջ նախատեսվում է իրականացնել ևս 2 նպատակային օգնություն` լսողության տարբեր աստիճանի խանգարումներով տառապող մարդկանց փոխանցելով շուրջ 1200 կգ սնունդ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել