Պետական մարմինների մասնակցությունը քաղաքացիաիրավական գործերին

Պետական մարմիններն իրավունք ունեն դատարան դիմել պետության գույքային շահերի պաշտպանության հայցով:

Հայց հարուցած պետական մարմինն օգտվում է հայցվորի իրավունքներից և կրում է նրա պարտականությունները:

Համայնքի ղեկավարն իրավունք ունի դատարան դիմել համայնքի գույքային շահերի պաշտպանության հայցով:

Հայց հարուցած համայնքի ղեկավարն օգտվում է հայցվորի իրավունքներից և կրում է նրա պարտականությունները:

Դատախազը պետության գույքային շահերի պաշտպանության հայց է հարուցում «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել