Որո՞նք են ռազմական ոստիկանության խնդիրները

Հայտնի է, որ ռազմական ոստիկանությունը գործում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի համակարգում և կոչված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում իրականացնելու օրենքով իրեն վերապահված խնդիրները:

Ռազմական ոստիկանությունը, օրենքին համապատասխան, ապահովում է՝
1) հետաքննության իրականացումը զինված ուժերում` զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին.
2) զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխումը, կանխումը և խափանումը.
3) լիազոր մարմնին ամրացված պետական գույքի պահպանությունը.
4) զինված ուժերի տրանսպորտային միջոցների նպատակային շահագործումը և անվտանգ երթևեկությունը:

Ռազմական ոստիկանությունը, իր խնդիրներին համապատասխան, աջակցում է զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդմանը, զորամասերում ու զինվորական կառավարման մարմիններում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ուսումնասիրմանը և իրավագիտակցության բարձրացմանը:

Ռազմական ոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելիս համագործակցում է իրավապահ մարմինների հետ:

Ռազմական ոստիկանության առջև այլ խնդիրներ կարող են դրվել միայն օրենքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել