Վրաստանի խորհրդարանը անվտանգության լրացուցիչ միջոցներ է կիրառում

Վրաստանի խորհրդարանի հայտարարությամբ` հուլիսի 18-ին կգործի սահմանափակ մուտքի ռեժիմ` դեպի խորհրդարանի շենք, ինչը չի վերաբերում լրատվամիջոցների ներկայացուցիչներին. նրանց մուտքը կիրականացվի սովորականի պես` նախապես համաձայնեցնելով:

Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Ըստ խորհրդարանի` ձեռնարկված միջոցառումների նպատակն է կանխել հնարավոր սադրանքները:

Հիշեցնենք` այսօր, ժամը 12: 00-ին, խորհրդարանում կլինի ներքին գործերի նախարարը: Վախտանգ Գոմելաուրիին կլսեն խորհրդարանի արտահերթ նստաշրջանի նիստում ՝ կապված հուլիսի 5-6-ը տեղի ունեցած իրադարձությունների հետ:

Երեկ կայացած հանրահավաքում լրատվամիջոցների ներկայացուցիչները հայտարարել են, որ հավաքվելու են օրենսդիր մարմնի շենքի դիմաց: Նրանք խորհրդարանի նախագահին հորդորել են` չփակել խորհրդարանի մուտքի դուռը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել