«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՐԱՏԱՊ
21:00-ին, ի պաշտպանություն ժողովրդավարության, հավաքվում ենք ՍԴ շենքի առջև»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը կհրապարակվի այսօր` 2021 թվականի հուլիսի 17-ին, ժ.21:00-ին դռնբաց նիստում»։