Օդի ջերմաստիճանն այսօրվանից զգալի կբարձրանա․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 17-20-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով՝ հուլիսի 19-21-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 17-ի ցերեկը, 19-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 18-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 18-20մ/վրկ։


Հանրապետության տարածքում`
Հուլիսի 17-ի ցերեկը, 19-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Հուլիսի 18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 17-20-ին՝ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել