Երևանում նոր բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման նախագիծ է ներկայացվել․ տանիքը կկանաչապատվի

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «ՊԱՐ ՍԱՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող հողամասում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր:

Համալիրը բաղկացած է 2 ստորգետնյա ավտոկայանատեղիից, 7 վերգետնյա հարկից՝ ընդհանուր հողամասի մակերեսով (որոնցից մեկը՝ տեեխնիկական, երեքը ավտոկայանատեղի, իսկ մնացածը առևտրային), ինչպես նաև՝ 3 կետային աշտարակներից, որոնցից ամենաբարձրը, համաձայն էսքիզային նախագծի, կունենա 20 վերգետնյա հարկ: Համալիրում նախատեսված են առևտրի սրահներ, ավտոկայանատեղի, սննդի կետեր, բիզնես կենտրոն, ինչպես նաև համալիրի սպասարկման համար անհրաժեշտ այլ օժանդակ տարածքներ:

Համալիրի տանիքը նախատեսվում է կանաչապատել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել