Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի ու ավերածությունների կապակցությամբ։
Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Շտայնմայերին և Գերմանիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթել է տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:
Ինչպես արդեն հայտնել ենք, Գերմանիայի պաշտպանության նախարարությունը ջրհեղեղի պատճառով ռազմական աղետի դրություն է հայտարարել, հայտնում է Die Welt թերթը:
850 զինծառայող արդեն ներգրավվել է աղետի հետևանքների վերացման գործում:
Նախարարությունը կարծում է, որ մարտական նախազգուշացման ներդրումը տեղական զորքերին կտա անհրաժեշտ ինքնավարություն: Հրամանատարները կկարողանան ինքնուրույն որոշել, թե որտեղ տեղափոխել մեքենաներ և սարքավորումներ բնական աղետի դեմ պայքարելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արևմտյան Գերմանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 103-ի, ավելի քան 1300-ը համարվում են անհայտ կորած: