ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հանրային քննարկման ենք ներկայացրել նախադպրոցական հաստատությունների ընդունելության կարգը։
Ներկայում նախադպրոցական հաստատություններում ընդունելությունն իրականացվում է առանձին համայնքների կողմից սահմանված կարգով և ժամկետներում: Տարբերվում են ընդունելության առաջնահերթություններն ու պահանջվող փաստաթղթերի ցանկը:
Կարգով ոլորտում կսահմանվի միասնական քաղաքականություն, ինչը կնպաստի գործընթացի թափանցիկությանը և արդյունավետությանը։ Մասնավորապես, նախագծով կարգավորվում են երեխայի` նախադպրոցական հաստատություն հերթագրման, ընդունման և հաստատությունից ազատման հետ կապված իրավահարաբերությունները:
Մանրամասները՝ այստեղ»։