Տեսչական մարմինները, քաղաքապետարանը և Քաղաքաշինության կոմիտեն զգուշացնում են տնտեսվարողներին

Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինները, Քաղաքաշինության կոմիտեն և Երևանի քաղաքապետարանը զգուշացնում են.

«Հարգելի տնտեսավարողներ,

Չնայած իրականացվող աշխատանքներին՝ շինհրապարակներում տիրող իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ:
Մեկ անգամ ևս հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված նորմերը և կանոնները:

Առաջիկայում լիազորված մարմինների կողմից իրականացվելու է խստացված վերահսկողություն, հայտնաբերված խախտումների համար կիրառվելու են պատասխանատվության միջոցներ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել