Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն այսօր՝ հուլիսի 16-ին, դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով:
Իրավաբան.net-ը ներկայացնում է Առուշ Առուշանյանի կենսագրությունը:
Ծնվել է 1991թ. մարտի 12-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:
1997-2007թթ. սովորել է Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցում:
2007թ. ընդունվել է Երևանի տնտեսագիտական համալսարանի ազգային տնտեսագիտության ֆակուլտետը և սովորել մինչև 2009թ.: Ելնելով նպատակահարմարությունից՝ 2009թ. տեղափոխվել է Գորիսի պետական համալսարան՝ տնտեսագիտության ֆակուլտետ և ավարտել 2011թ., որպես տնտեսագիտության բակալավր:
2012թ. ընդունվել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան և ավարտել 2014թ.:
2008թ. օգոստոսից հիմնադրել է «Գոր Մետալ» ՍՊԸ-ն:
ՀՀ վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 14-ի N1019-Ա որոշմամբ նշանակվել է Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2017 թվականի նոյեմբերի 5-ին ընտրվել է համայնքի ղեկավար։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի հունիսի 14-ի հայտարարության համաձայն, Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ապօրինի ձեռնարկատիորթյունը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով), 291-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը), 322-րդ հոդվածի 2-րդ մասով (Ինքնաիրավչությունը) և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավ: Պետությանը պատճառված վնասի չափով կալանք է դրվել Առուշանյանին պատկանող անշարժ գույքի վրա։