«Ամբողջ Սյունիքը ոտքի է կանգնելու». Աննա Գրիգորյան

«Հետընտրական Հայաստանում քաղաքական ու իրավական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը, անդրադանալով Սյունիքի համայնքապետերի ձերբակալություններին, ասել է. «Համայնքապետերն իրենց դիրքորոշումն էին հայտնել, երբ դավադիր կերպով հակապետական որոշում էր կայացվել, որ դեկտեմբերի 17-ին, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը, մենք պետք է զիջենք Սյունիքի անվտանգության գոտին: Բայց միայն համայնքապետերը չէ, որ դեմ էին այս որոշմանը. ամբողջ մարզն էր ոտքի կանգնած:

Ու եթե այս իշխանության մոտ կա թյուրընկալում, որ միայն համայնքապետերին չեզոքացնելով կարելի է ժողովրդին ճնշել, այդպես չի՛ լինելու»:

Գրիգորյանը նշել է, որ ամբողջ Սյունիքը ոտքի է կանգնելու՝ ադրբեջանցիների մուտքը Սյունիք թույլ չտալու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել