Նրանք, ովքեր պայքարում են պանթյուրքիզմի դեմ Սյունիքում կալանավորվում են ապօրինի դրսեւորումներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
«Ապօրինաբար եւ անհիմն կալանավորեցին Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին։
Ցավով պետք է ֆիքսեմ մի հանգամանք, բոլոր նրանք, ովքեր պայքարում են պանթյուրքիզմի դեմ Սյունիքի մարզում կալանավորվում են կամ արդեն կալանավորված են օրենքի կոպտագույն խախտումներով եւ ապօրինի դրսեւորումներով:
Աստված պահապան մեր ազգին….
թուրքը Սյունիք ոտք չի դնելու»,- գրել է նա։
Նշենք, որ այսօր դատարանը Գորիսի քաղաքապետը Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշում է կայացրել։